Գերմանական խոշորագույն ավտոարտադրող Mercedes-Benz-ը հետ է կանչում Չինաստանից 44.900 ավտոմեքենաներ անվադողերի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է China Daily-ն՝ հղում անելով չինական շուկայի վերահսկիչ ծառայությանը:

Հետ կանչելու գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:

Հետ են կանչում այն ավտոմեքենաները, որոնք ներկրվել են երկրում 2016 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 2019 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:

Նշվում է, որ անվադողերի խոտանի պատճառով կարող են ծագել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ: Ընկերությունը կփոխարինի ավտոմեքենաների վնասված մասերն անվճար հիմունքներով: