Իտալական FV Frangivento սթարթափը ներկայացրել է թողարկման պատրաստ Asfanè DieciDieci հիբրիդային սուպերքարը: Ավտոմեքենայի անվանման մեջ առաջին բառը թարգմանվում է՝ «այն, ինչը չի կարող արվել», իսկ DieciDieci-ն կամ «տաս-տաս»-ը ցույց է տալիս ուժային սարքի հզորությունը: Ընկերությունը նախատեսում է դառնալ Koenigsegg-ի նմանօրինակը, փոխանցում է Motor-ը: 

Asfanè DieciDieci-ն ունի 5,4-լիտրանոց V10, որը վերջնամշակել է թուրինյան Car Racing արհեստանոցը: Շարժիչն ունի 860 ձ.ու. հզորություն: Սրա հետ միասին գործում է նաեւ 2 էլեկտրաշարժիչ, որոնք հանրագումարում հավելում են 150 ձ.ու.: Ուժային սարքի առավելագույն հզորությունը կազմում է 1010 ձիաուժ: Փոխանցման տուփը «ութդիապազոնանի» ավտոմատ է: Մինչեւ «հարյուրյակ» հիբրիդի արագության զարգացման ժամանակը հայտնի չէ, բայց առավելագույն արագությունն է ժամում 350 կմ:

Quattroruote պարբերականը հայտնում է, որ FV Frangivento-ի նպատակն է Koenigsegg-ի իտալական նմաօրինակ դառնալը: Սթարթափը մտադիր է հետագա մշակումների ֆինանսավորումն ապահովել Asfanè DieciDieci-ի պատվերներ ընդունելու հաշվին, որը գնահատել են 1-1,5 մլն եվրո: