Շրի Լանկայի Կանդի քաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում երեք առաջատար մուսուլման քաղաքական գործիչների հրաժարականի պահանջով՝ կապված Զատիկի ժամանակ ահաբեկչության հետ, որի հետեւանքով զոհվել էր գրեթե 300 մարդ:

AFP-ն հայտնում է, որ քաղաքում փակված են խանութներն ու գրասենյակները: Ցույցերի ֆոնին արդեն հրաժարական է ներկայացրել 2 մուսուլման նահանգապետ:

Զուբա Կանդի հայտնի տաճարում, որտեղ ինչպես ենթադրում են բուդդայականները, գտնվում է Բուդդայի ատամը, հայտնի հոգեւորական Ատուրալիա Ռաթանան ավարտել է այն, ինչը նա 2 հրաժարականից հետո անվանել է «մահվան ծոմապահություն»:

Հոգեւորականին շտապ օգնության մեքենայով բուժվելու են տարել: Ռաթանան, որը նաեւ խորհրդարանի անդամ է, պահանջել է 2 նահանգապետի եւ առեւտրի նախարար Ռիշադ Բաթիուդինի հրաժարականը:

Քաղաքական աղբյուրները հայտնել են, որ բոլոր մուսուլման նախարարները պետք է զանգվածաբար հրաժարական ներկայացնեն, եթե Բատիուդինը լքի իր պաշտոնը:

Բուդդա հոգեւորականները երեք մուսուլման առաջնորդների մեղադրում են իսլամական ծայրահեղականներին աջակցելու մեջ, որոնք պատասխանատու են ապրիլի 21-ին 3 եկեղեցիների եւ 3 հյուրանոցմների վրա հարձակման համար, որոնց հետեւանքով մահացել էր 258 մարդ, այդ թվում՝ 45 արտասահմանցի:

Պայթյուններից հետո մայրաքաղաքից հյուսիս գտնվող քաղաքներում սկսվել էին հակամուսուլմանական անկարգություններ, որոնց հետեւանքով զոհվել էր մեկ մուսուլման, իսկ հարյուրավոր տներ, խանութներ եւ մզկիթներ ավերվել էին:

Զատկի ահաբեկչություններից հետո Շրի Լանկան արտակարգ դրության ռեժիմում է: Ոստիկանությունը եւ զորքը լիազորված են կասկածյալներին երկար ժամկետով կալանավորելու եւ ձերբակալելու:

Մուսուլմանները Շրի Լանկայի բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում:

Անցյալ տարվա մարտին Կանդիի ծայրամասում մեկ շաբաթ տեւած հակամուսուլմանական անկարգությունների հետեւանքով զոհվել էր 3 մարդ, ավելի քան 20-ը մարմնական վնասվածքներ ստացել:

Մուսուլմաններին պատկանող 200-ից ավելի տներ ու խանութներ ավերվել էին: