Ավելի քան 500 թուրք դատավորներ եւ դատախազներ հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ 2016 թվականի պետական հեղարջման փորձից հետո զտումների շրջանակում ձերբակալությունների կապակցությամբ, հաղորդում է AFP-ն:

Ստրասբուրգում ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Թուրքիային տեղեկացրել է 546 դատավորների եւ դատախազների դիմումների մասին, որոնք բողոք են ներկայացրել իրենց ժամանակավոր ձերբակալության որոշումների դեմ:

Նրանք, ովքեր միջնորդրություն են ներկայացրել, հեռացվել են աշխատանքից, ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել այն մեղադրանքով, որ նրանք կապ ունեն իսլամացի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:

Հայցվորների  դիմումները  հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է ազատության եւ անվտանգության վերաբերյալ նրանց իրավունքին:

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ մայիսի 17-ին Թուրքիային տեղեկացրել է 546 դիմումների մասին, իսկ այժմ Անկարան կարող է գրավոր ներկայացնել իր նկատողությունները: Դրանից հետո դատարանը որոշում կկայացնի գործերի ընդունելիության մասին եւ առաջիկա ամիսներին որոշումներ կկայացնի: