Հունիսի 6-ին ԳԴՀ Հաննովեր քաղաքում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձեւի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը, որի համակազմակերպիչներն են Հաննովերի պատմության թանգարանը, Հաննովերի հիշողության մշակույթի կենտրոնը, Գերմանահայկական ընկերակցությունը, Հաննովերի Ադա եւ Թեոդոր Լեսսինգ ժողովրդական դպրոցը:

Բանաձեւում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:

Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձեւը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում: