Մի քանի օր առաջ համացանցում հրապարակվել էր Kia-ի նոր քրոսովերի լուսանկարը, որի հետեւի մասում նշանը բացահայտում է ավտոմեքենայի անվանման գաղտնիքը, փոխանցում է RG-ն: 

Բաց էր մնում հարցը՝ այս անվանումն արդիական կլինի՞ համաշխարհային շուկաներում, թե՞ այն տեղային է Միացյալ Նահանգների համար: Ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ Seltos անունը գլոբալային է:

Մարքեթոլոգները հիմք են ընդունել հին հունական առասպելները. Հերկուլեսի որդի Կելտը (Celtos) աչքի էր ընկնում ամուր բնավորությամբ եւ անչափ համարձակ էր: Առաջին տառը փոխարինվել է, եւ S-ը տվյալ դեպքում խորհրդանշում է արագությունը (Speed) եւ դինամիկությունը (Sportiness):

Kia-ում եւս մեկ անգամ ընդգծել են, որ նորույթն առաջին հերթին ուղղված է միլենիալներին՝ երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են տեխնիկայի եւ գաջեթների ոլորտում առաջատար որոշումներով: Արդեն հայտնի է, որ Kia Seltos-ը կարելի է գնել մուլտիմեդիական համակարգով, որը կունենա 10,25-դյույմանոց էկրան:

Kia-ում պրեմիերայի ճշգրիտ օրը չեն հայտնում՝ սահմանափակվելով հակիրճ «մոտակա ամսվա ընթացքում» արտահայտությամբ: Ենթադրվում է, որ իրադարձությունը տեղի կունենա հունիսի 20-ին: Կորեայում եւ այլ շուկաներում վաճառքը կսկսվի երկրորդ կիսամյակին: