ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից 5 նախարարություններում 10 փոխնախարարներ է նշանակել:

Մասնավորապես, Իրինա Ղափլանյանը նշանակվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ։

Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Ավագ Ավանեսյանը եւ Արտակ Քամալյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Եվ վերջապես, Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը եւ Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։