ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Այսպիսով, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձեւն աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի:

Բանաձեւն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ հիշատակման միջոցով: Այժմ բանաձեւը ներկայացվել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեին: