«Դարի գործարքը» դատապարտված է ձախողման: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին՝ խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ ծրագրի մասին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել էր «դարի գործարք», հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ «պաղեստինցիների դեմ ամերիկա-իսրայելական դավադրությունը ձախողման է դատապարտված եւ երբեք չի իրականացվի:

Համենեին նշել է, որ որոշ մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի դավաճանությունը հիմք է ստեղծել «չար դավադրության» համար: Նա Բահրեյնին մեղադրել է այս ամսվա վերջին համաժողով անցկացնելու մեջ, որի ժամանակ Վաշինգտոնը կներկայացնի «դարի գործարքի» տնտեսական մասը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել արաբական մի քանի երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել համաժողովին: