Ford ընկերությունը ներկայացրել է նորույթ ավտոմեքենաների եւ ենթակառուցվածքի ու երթեւեկության այլ մասնակիցների հետ «շփման» ոլորտում։ Ընկերության մասնագետները ստեղծել են սարք, որը կարող է միավորել տարբեր աղբյուրների ազդանշանները եւ «մեկնաբանել» հետիոտների եւ հեծանվորդների մտադրությունները, տեղեկացնում է Motor-ը։

Սարքը հաղորդակցային բլոկ է՝ C-V2X կապի ստանդարտ։ Այն թույլ կտա տեխնոլոգիայի հետ համատեղելի ավտոմեքենաներին տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից՝ սմարթֆոններից, կրիչ սարքերից, հեծանիվների փոխանցիչներից, ինչպես նաեւ լուսացույցերից։ Օրինակ, սմարթֆոնը Bluetooth-ի միջոցով կարող է ծանուցում ուղարկել  մոտեցող մեքենային հետիոտնի կամ հեծանվորդի՝ ճանապարհը հատելու մտադրության մասին։

Երկրորդ նորությունը հաղորդակցության համակարգն է անօդաչու սարքերի համար, որոնք աշխատում են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Դժվար խաչմերուկներում, երբ դրանք հատում են թե՛ ինքնավար, թե՛ սովորական մեքենաները, նորույթը կորոշի, թե ով է առաջինն անցնելու։ Ամեն ինչ տեղի է ունենում ավտոմատ կերպով, վայրկյանների ընթացքում։