Անապայում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական անգամ վախեցել է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողքին:

Արձանագրության համաձայն՝ նախարարները կանգնել են այբբենական կարգով: Հասանովը պետք է կանգներ Դավիթ Տոնոյանի կողքին: Սակայն Հասանովը հրաժարվել է կանգնել ՀՀ պաշտպանության նախարարի կողքին եւ մի կողմ է անցել:

Նշենք, որ արդեն երկար տարիներ նման սկզբունքը պահպանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հրաժարվելով կանգնել Հայաստանի ներկայացուցչի կողքին: Նախորդ անգամ Հասանովը թաքնվել էր դրոշի հետեւում: