Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ:

Մայքլ Գլենոնը սահմանադրական եւ միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ է: