OPEC եւ «ոչ OPEC» երկրների հանդիպումը կարող է հուլիսի 2-4-ը տեղափոխվել, ՊՄՏՀ շրջանակներում լրագրողներին այս մասին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր  Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր երկրների հետ քննարկվում է այդ ամսաթիվը հուլիսի 4-ը տեղափոխելու հարցը: Մեզ համար, սկզբունքորեն, ամսաթիվը հարմար է», - ասել է նա՝ նշելով, որ քննարկվում է հուլիսի  2-ը, 3-ը եւ 4-ը:

OPEC+-ի հերթական հանդիպումը պետք է կայանար Վիեննայում հունիսի 25-26-ը:

OPEC+ նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը տեղի է ունեցել մայիսի 19-ին Ջիդայում(Սաուդյան Արաբիա):

Կոմիետի կազմի մեջ է մտնում 8 երկիր, այդ թվում ԱՄԷ-ն, Քուվեյթը, Վենեսուելան, Ալժիրը, Իրաքը եւ Ղազախստանը: Կոմիետի համանախագահներ են ՌԴ-ն եւ Սաուդյան Արաբիան: