Գրեթե 2 մլրդ ուղիղ ներդրումներ եւ շատ այլ պահեր, որոնք վկայում են հայ-ռուսական հատուկ, դաշնակցային հարաբերությունների մասին: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին, այս անգամ՝ Պետերբուրգում:

Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, եւ հույս ունեմ՝ օգտակար, մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում քննարկումներին:

Դա լավ հարթակ է, որտեղ կարող եք հանդիպել գործընկերների հետ, շփվել, փոխանակվել ընթացիկ հարցերի շուրջ կարծիքներով, խոսել քաղաքական բնույթի որոշ հարցերի մասին: Իմ կարծիքով՝ դա օգտակար եւ լուրջ միջոցառում է:

Անհրաժեշտություն չկա բնութագրել մեր հարաբերությունները: Մենք մշտապես հանդիպում ենք, վերջին անգամ Ձեզ հետ հանդիպեցինք եւ քննարկեցինք շատ հարցեր եւ հնարավորություն ունեցանք զրուցել Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանում:

Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առեւտրատնտեսական գործընկերն է: 26% գրեթե 2 մլրդ ուղիղ ներդրումներ եւ շատ այլ պահեր, որոնք վկայում են հայ-ռուսական հատուկ, դաշնակցային հարաբերությունների մասին:

Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ հետ եւ քննարկել հարցերի ողջ համալիրը»,- ասել է Պուտինը: