Չինացին, որը միայնություն էր ցանկանում, իր գյուղի մերձակայքում գաղտնի կացարան է կառուցել կարստային քարայրում։

Լի Սյուանյույը Հունհե շրջանից (Յուննան նահանգ) կարստային քարայր է հայտնաբերել քայլարշավների ժամանակ եւ այն վերածել գաղտնի կացարանի՝ սննդի սեփական աղբյուրով, օգտագործելով միջնակարգ դպրոցում ստացած ֆիզիկայի գիտելիքները։

Լին կառուցել է ոչ մեծ ամբարտակ եւ ջրաղաց քարայրում, տեղադրել հիդրոէլեկտրական մեքենա։ Նա նաեւ սալօջախ է պատրաստել բարբեքյուի համար։

«Ես ֆերմեր եմ եւ վաստակում եմ բույսեր աճեցնելով։ Ես այս գաղտնի թագավորությունը կառուցել եմ, որովհետեւ ցանկանում եմ այլ կենսակերպ ունենալ»,- ասել Լին Beijing News-ի հարցազրույցում։