Bentley ընկերությունը ներկայացրել է Continental GT կուպեի հատուկ մշակված տարբերակը, որը հունիսի 30-ին կմասնակցի ԱՄՆ-ում Փայքս Պիկ լեռան վրա անցկացվող մրցարշավին: Բրիտանացիներն այս ավտոմեքենայով կփորձեն ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում անցկացվող մրցությունում, փոխանցում է Autonews-ը: 

Սուպերքարը կվարի Փայքս Պիկի վետերան՝ նորզելանդացի վարորդ Ռիս Միլենը, որի առաջ խնդիր է դրված 19,99-կիլոմետրանոց մրցուղին՝ բարձրության 1500 մետր անկմամբ, անցնել ոչ պակաս, քան 10 րոպե 26,9 վայրկյանում:

Որպեսզի ռեկորդը հաշվեն, սերիական ավտոմեքենան պետք է ենթարկվի միայն աննշան մշակումների: Ստանդարտ Bentley Continental GT-ն ունի փչովի 6-լիտրանոց W12 շարժիչ, 635 ձ.ու. հզորություն եւ 900 Նմ պտտման պահ:

Շարժիչը համադրվում է 8-աստիճանի «ռոբոտով»՝ 2 շղթայակցմամբ, որոնք ստեղծված են Porsche ընկերության PDK «ռոբոտի» հիմքով: Կուպեն տեղից մինչեւ 96 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է ժամում 333 կմ: