Google կորպորացիան նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ վարչակազմը լիակատար արգելք դնի Huawei Technologies Co Ltd-ի վրա, սպառնալիքի տակ կարող է դնել ազգային անվտանգությունը, տեղեկացնում է Financial Times-ը։

Google-ի այս քայլը հետեւանքն է այն բանի, որ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները խստացրել են  սակագնային պատերազմը՝ Պեկինի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքների հետ կապված։

Թեեւ սպասվում է, որ պատժամիջոցները վնաս են հասցնելու Huawei-ին կարճաժամկետ հեռանկարում, փորձագետները պնդում են, որ դա կարող է ստիպել ընկերությանը եւ չինական այլ ընկերությունների ձեռք բերել ինքնուրույնություն՝ ավելի շատ հայրենական տեխնոլոգիաներ մշակելով, վնաս հասցնելով ամերիկյան ընկերությունների գերիշխանությանը, ինչպիսին է Google-ը, երկարատեւ հեռանկարում։

Google-ը, մասնավորապես, անհանգստացած է, որ նրան թույլ չեն տա թարմացնել Android գործառնական համակարգը Huawei սմարթֆոններում, ինչը, ըստ նրա, կստիպի չինական ընկերությանը մշակել ծրագրային ապահովման սեփական տարբերակը, տեղեկացնում է FT-ն՝ հղում կատարելով Google-ի լոբբիստական ջանքերին տեղյակ աղբյուրներին։

Որոնողական հսկան պնդում է, որ Android տարբերակը մոդիֆիկացված Huawei-ի վրա ավելի շատ ենթակա կլինի կոտրման։

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը մայիսին Huawei-ը մտցրել է սեւ ցուցակ։