Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչեւ ս.թ. հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման եւ ընդհատման հնարավորությունների):

Այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորեւ ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.

Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ

Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ  դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)

Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%

Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:

Հիշեցնենք, որ «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաեւ Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետեւյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ: