Հունիսի 7-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին ներկա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պատասխանել է բյուջեի կատարողականի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին, որից հետո հանձնաժողովը երկու կողմ, մեկ դեմ ձաների հարաբերակցությամբ դրական եզրակացությամբ հավանություն է տվել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը լիագումար նիստում քննարկելուն: