Ձմռան շրջանում միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների համար հատկացվել էր 8.6 մլրդ դրամ, որից ծախսվել է 8.5 մլրդ դրամը: Այս մասին հունիսի 7-ին Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ընդ որում նա խոստովանեց, որ անվտնագության տեսանկյունից Հայաստանի ճանապարհները հեռու են կատարյալից, ինչն ըստ նրա պայմանավորված է ֆինանսական տեսանկյունից   պետության սահմանափակ հնարավորությունների հետ :

«Դուք գիտեք, որ վարչապետի հանձնարարականով այդ նպատակի համար ֆինանսական միջոցներն այս տարի ավելացվել են, իսկ հաջորդ տարի հանրապետական եւ միջպետական ճանապարհները բոլորովին այլ պատկեր կունենան», - ասաց Արշակյանը:

Ըստ նախարարի՝ պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվել է 6 մլրդ դրամ, որից 5.7 մլրդ դրամը ծախսվել է 97.8 տոկոս իրականացման ցուցանիշներով: