Չինաստանի խոշորագույն հեռահաղորդակցության սարքավորումների արտադրող Huawei ընկերության դեմ պայքարում է ԱՄՆ, եւ քանի որ դրա հետեւանքով Huawei-ն կորցրել է մի շարք պայմանագրեր, ճիշտ ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«ԱՄՆ-ն պայքարում է չինական Huawey-ի դեմ՝ կանխազգալով 5G տեխնոլոգիաներում վերջինիս անպարտելիությունը։ Արդյունքում Huawey-ը կորցրել է կոնտրակտներ ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Lեհաստանում, Տայվանում և այլն։ Ազատ ռեսուրսներ կան։ Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։ Այսօր դա էժան է (եթե ոչ ձրի)։ 1-2 տարուց գինը կարող է բարձրանալ 10-20 անգամ»,- ասված է նրա գրառման մեջ։