Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) եւ Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:

Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին եւ ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին եւ ընդգծել խորհրդարանական ընտրություններում  միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:

Պատվիրակության անդամները եւս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով եւ միջազգային պահանջներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: