Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 7-ին Կոտայքի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացի, 27-ամյա Էդվարդ Ն.-ն, 2017 թվականի հունիսին, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանա-հյուրանոցային համալիրի համարներից մեկում ստիպելով իրեն ոգելիչ խմիչք է խմացրել, ինչից հետո՝ օգտվելով իր անօգնական վիճակից, ուժի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Աղբյուրի տեղեկություներով, Վերոնիկա Ս.-ն ոստիկանությունում հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Էդվարդ Ն.-ն խոստացել էր ամուսնանալ իր հետ, սակայն տևական ժամանակ անցնելուց հետո Էդվարդն իրեն ասել է, որ չի ամուսնանա։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: