Սաուդյան Արաբիան մտադիր է մահապատժի ենթարկել դեռահասին, որը ձերբակալվել էր 13 տարեկան հասակում, հաղորդում է Indepedent-ը:

18-ամյա Մուրթաժու Քուրեյրիսուին սպառնում է մահապատիժ, հնարավոր է խաչելու միջոցով, հակակառավարական ցույցերին մասնակցելու, «ահաբեկչական կազմակերպությունում» անդամության, անվտանգության ուժերի ուղղությամբ կրակոցների մեղադրանքով, ինչպես նաեւ Մոլոտովի կոկտեյլ պարտաստելու համար, որոնք արդյունքում նետվել էին ոստիկանության բաժնի վրա:

CNN-ի հաղորդմամբ, 18-ամյա դեռահասը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ խոստովանությունը, որը հիմք է ընդունել մեղադրող կողմը, ստացվել է ճնշման ներքո:

«Որեւէ կասկած չպետք է լինի, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի հաղթահարեն բազմակարծությունը, այդ թվում՝ պատրաստ են մահապատժի ենթարկել տղամարդկանց, որոնք ձերբակալության պահին պարզապես երեխաներ էին»,-հայտարարել է Amnesty International-ի մերձարեւելյան տնօրեն Լին Մալուֆը:

Քուրեյրիսը Սաուդյան Արաբիայի շիիթների համայնքի անդամ է: Նա ձերբակալվել էր սահմանային զորքերի կողմից 2014 թվականին ընտանիքի հետ Բահրեյն այցի ժամանակ, հաղորդում է CNN-ը:

Այդ ժամանակ իրավապաշտպանները համարում էին նրան որպես Սաուդյան Արաբիայի ամենաերտասարդ քաղբանտարկյալ:

Ձերբակալությունից հետո նրան ծեծել են եւ սպառնացել հարցաքննության ժամանակ, այնուհետեւ 16 տարեկանում տեղափոխել են մեծահասակների բանտ:

Ներկայումս նա կանգնել է ահաբեկչության գործով զբաղվող դատարանի առջեւ, եւ մեղադրող կողմը ձգտում է մահապատժի ենթարկել նրան՝ այդ թվում՝ խաչելու միջոցով: