Աթենքը նախազգուշացրել է Անկարային, որ Հունաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքն իր բացառիկ տնտեսական գոտում, եւ որ դրան ակտիվորեն աջակցում են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, հաղորդում է Ekathimerini-ն:

1942 թվականի հունիսին Կրետե կղզում գերմանական զորքերի շրջափակման հակազդմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ, չնայած Թուրքիան, հնարավոր է, չի միացել ծովային իրավունքի հարցով 1982 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ իր պահանջների պատճառով, այդ իրավունքը կապված է այդ կոնվենցիայի դրույթների հետ:

Իր ելույթում Պավլոպուլոսը նաեւ նախազգուշացրել է Եվրոպայում նացիստական, ֆաշիստական եւ նացիոնալիստական ուժերի տարածման մասին: