Համացանցում հայտնվել է Սոչիում երկու զբոսաշրջային ավտոբուսների բախման վայրից տեսանյութը: Վթարը տեղի է ունեցել Օլիպմիյսկի այգու շրջանում՝ Տավրիչեսկի եւ Ստարոոբրյադչեսկի փողոցների խաչմերուկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 26 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը: Կրասնոդարից Սոչի է ուղեւորվել սանավիացիայի ուղղաթիռը, գործի են դրվել բուժծառայություները, հավելել են նախարարությունում:

Ռոստրանսնադզորը մտադիր է անցկացնել ստուգումներ ՃՏՊ-ի առնչությամբ: