Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հայտնեց, որ տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիում երկու զբոսաշրջային ավտոբուսներ են բախվել:
Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 26 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: