Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 03:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի 1-ին հարկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 04:03-ին: Մասամբ այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ): Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: