Իրանն այսօր վավերացրել է ԵՏՄ հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Հունիսի 10-ին  «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց  ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց, որ այդ հարցով բանակցությունները վարել է Հայաստանը: «Հուսով եմ, որ երեք տարուց մենք կանցնենք լիարժեք եւ վերջնական ազատ առեւտրի ռեժիմի», - ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ այստեղ կողմերը մեծ ռեզերվներ ունեն հետագա աճի համար: