Հունիսի 11-ին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավարեւելյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7+12, ցերեկը՝ +21+26,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը` +27+30,

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+18, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +14+18, ցերեկը՝ +29+34: