Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ դա պետք է բացահայտվի. եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով փաստին, որ Աբովյանում ընտրություններից մեկ օր առաջ այրել էին ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարի մեքենան եւ տան մի հատվածը։

«Պետք է բացահայտվի, եւ մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն: Հենց դրանք են հիմնական մուտիլովչիկները: Եթե մի բնակարանում 7 երեխա քնած, իրենք արհեստական կարան սարքեն, կամ այդ մեքենան մշտական որտեղ է կանգնել, այդ օրը որտեղ է կանգնած եղել: Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Այսօր-վաղը դա պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ էր ձեռնտու իշխանական թեկնածուին, Ծառուկյանն արձագանքեց. «Կբացահայտվի, նոր ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործն անմիջապես բացահայտեն»: