Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը սկսվել է դեռեւս խորհրդային ժամանակներից: Հունիսի 10-ին հայ-իտալական գործարար համաժողովում այս մաին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը:
Նրա խոսքոեվ՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար մեծ գումարներ էին ծախսվում, որոնք համեմատելի էին հանրապետության ՀՆԱ-ի հետ, ինչը հանգեցրել է նրան, որ սկսել են զարգանալ այնպիսի ուղղություններ ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, միկրոէլեկտրոնիկան, հաղորդակցությունների ոլորտը:
«Դրա դրսեւորում է դարձել այն, որ առաջին խորհրդային համակարգիչը ստեղծվել է Հայաստանում», - նշեց նա:
Փոխնախարարը հավելեց, որ Կառավարությունը լի է վճռականությամբ շարունակել այդ ավանդույթը՝ դպրոցական կրթության համակարգում համապատասխան ծրագրեր ներդնելով:
Վարդանյանն ասաց, որ Հայաստանում ամեն տարի ՏՏ ոլորտում մեծ ներդրումային ակտիվություն է նկատվում, այդ թվում նաեւ օրենսդրական բազայի շնորհիվ, որը նախատեսում է հարկերից ազատում այն ընկերությունների համար, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 30-ը: