Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղվում են փակ ռեժիմով, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Համանախագահների աշխատանքը բավականին փակ ռեժիմով է կատարվում, դրա համար կան բոլոր բացատրությունները: Մենք ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է», - Բաքվում մամուլի ասուլիսին մեջբերել են Բոչարնիկովի խոսքերը:

Դիվանագետի խոսքով՝ համանախահագները չեն բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարությունում  նշվել է հումանիտար ոլորտի եւ անվտանգության ապահովման մասին:

«Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների (Ադրբեջանի եւ Հայաստանի) հետ: ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկայում հանդիպել: Այդ մասին կտեղեկացվի»,- նշել է դիվանագետը: