ԵՏՄ-ն միակ կազմակերպությունն է, որում Հայաստանը, մյուս անդամների հետ կոնսենսուսի դեպքում  որոշումներ է կայացնում: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ դա անվանելով եվրասիական ինտեգրման յուրահատկություններից մեկը:

Քոչարյանը նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵՏՄ ստեղծման գործընթացը նախաձեռնվել էր ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից, Հայաստանն ունի նույն իրավունքները, ինչ այդ երկրները: