Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 10-ին,  ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը եւ մտքեր փոխանակեցին ոստիկանության, իրավապահ համակարգի եւ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին եւ ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները եւ Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:

Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարեւորությունը: