ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այսօր՝ հունիսի 10-ին, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության եւ պատրաստականության, գնումների եւ ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

 ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ: