Հնդկաստանի կողմից մասմաբ վերահսկվող Քաշմիր նահանգում 8-ամյա աղջկա զանգվածային բռնաբարության, խոշտանգումների եւ սպանության մեջ մեղադրվող տղամարդ ցմահ ազատազրկման են դատապարտվել, նրանցից 3-ը մինչեւ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է BBC-ը: 

8-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել էր 2018 թ. հունվարին անտառում՝ Ջամմու եւ Քաշմիր նահանգներից ոչ հեռու:

Մեղադրայլներից 3 ոստիկան մեղավոր է ճանաչվել ապացույցների ոչնչացման համար եւ մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտվել:

Բոլոր մեղադրյալները չեն ընդունել իրենց մեղքը: Մեղադրյալներից մեկի որդին անմեղ է ճանաչվել:

Քննությունը հաստատել է, որ աղջկան պահում էին վանքերից մեկում, որտեղ նրան քնաբեր են տվել, որպեսզի նա անգիտակից վիճակում մնա:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ աղջկան բնռաբարել եւ խոշտանգումների են ենթարկել մի քանի օր շարունակ, որից հետո սպանել են:

Մեղադրյալների թվում նախկին պաշտոնյաներ եւ ոստիկաններ կան:

Քննիչները պնդում են, որ հանցագործությունը 4 ոստիկանների օգնությամբ կազմակերպել է 60-ամյա նախկին պետական պաշտոնյան:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հնդկաստանում ամեն 15 րոպե առնվազն 1 երեխա սեռական բռնության է ենթարկվում: