Անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով, կանաչավուն, սուր հոտով բուսական զանգված, 5,3 գր ընդհանուր քաշով, բաց շագանակագույն, փոշենման զանգված, 1,9 գր ընդհանուր քաշով, շագանակագույն, սուր հոտով, մածուցիկ բուսական զանգված և 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լուսանկարը Shamshyan.com