Հունիսի 12-ին Գաբալայում տեղի կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եռակողմ հանդիպումը, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Հանդիպման ժամանակ տեղի կունենա եռակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի առնչվող կարծիքների փոխանակում: