ԱՄՆ Արիզոնա նահանգում Լյուկ ավիաբազայում ամերիկյան F-35 կործանիչներով մարզումային թռիչքներ իրականացնող թուրք օդաչուները դրանք դադարեցրել են անգամ հատկացված ժամկետից վաղ, հայտնում է Reuters-ը:

«Գերատեսչությունում տեղեկացված են այն մասին, որ թուրք օդաչուները Լյուկ ավիաբազայում թռչքներ չեն կատարում... Առանց թուրքական քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն մտցնելու՝ մենք կշարունակենք աշխատել մեր թուրք դաշնակիցների հետ F-35 ծրագրի ծավալման շուրջ»,- գործակալությանը հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, ՌՕՈՒ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի ձեռքբերումը չի կարող համատեղվել ամերիկյան F-35 կործանիչների գնման հետ եւ պահանջել էր, որ թուրք օդաչուները մինչեւ հուլիսի վերջը դադարեցնեն ամերիկյան կործանիչներով մարզումային թռիչքները: