ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից զբոսաշրջիկ կնոջ երազանքին՝  լուսանկարվել ծովափին իր կյանքի առաջին լոբստերով ռոլով սենդվիչը, բախտ չի վիճակվել իրականալ, հաղորդում է UPI-ն:

Հենց այն պահին, երբ կինը պատրաստվել է լուսանկարել, չգիտես որտեղից հայտնվել է քաղցած ճայ եւ նրա ձեռքից տարել է սենդվիչը:

Կնոջն ամեն դեպքում հաջողվել է լուսանկարել քաղցած թռչունի հարձակման պահը:

 «Ահա թե ինչու չի ստացվում գեղեցիկ պահեր լուսանկարել: Ես փորձում էի Մենում պատվիրած լոբստերով ռոլով լուսանկար անել եւ ահա թե ինչ ստացվեց», - Facebook-ում հրապարակված նկարին կից գրել է Ջեսոփը: