Անցյալ տարի հայաստանում թոշակառուների թիվը մեծացել է 3 հազարով: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում թոշակառուների թվի ավելացման միտումը վերջին տարիներին գրանցում է մշտական կայուն աճ: «Սա կապված է երկրում ժողովրդագրական վիճակի հետ: 2018 թվականին նրանց թիվն ավելացել է մոտ 3 հազարով: Մասնավորապես մեծացել է կենսաթոշակառուների թիվը: Դրան զուգահեռ՝ կրճատվել է հաշմանդամության նպաստ ստացող անձանց թիվը»,- նշեց Սաղիյանը: