Իրանի դեմ պատժամիջոցները չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում հարաբերությունների զարգացմանը: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ իրենց բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող, եւ մշտապես հեռանկարներ կան: «Այս տեսանկյունից ազատ առեւտրի գոտին կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ հարաբերությունների խորացման համար»,- նշեց դեսպանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 10-ին Մոսկվայում: