ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումը մեկնաբանվել են որպես ծաղր, սակայն այդ մեկնաբանությունը սխալ է: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշեց, որ Զախարովան անձամբ է բացատրել Facebook-ում իր գրառման իմաստը:

«Նա  նշել է, որ որ բոլոր հարցերը պետք է լուծել  միմյանց շահերը հաշվի առնելով եւ ընդունելի լուծումներ գտնել՝ դա ներկայացնելով  որպես օրինակ տարբեր իրավիճկաներում մոտեցումների համար», - ընդգծեց նա:

Նշենք, որ հունիսի 7-ին Միջազգային տնտեսական համաժողովին  վարչապետի խոսքերից հետո, Զախարովան հետեւյալ գրառումն էր արել՝

 «Փաշինյանը՝ Պիտերի համաժողովին. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»:

Զախարովայի տվյալ գրառումը Նիկոլ Փաշինյանի որոշ կողմնակիցների դժգոհությունն էր առաջացրել, որոնք  հերթական անգամ ծաղր էին տեսել վերջինիս ռուսերենի վերաբերյալ: Արդյունքում Զախարովան գրել էր, որ իրեն խնդրել էին հստակեցնել Փաշինյանի խոսքի մասին նրա վերաբերմունքը: Եվ նա լրացրել էր գրառումը: Մասնավորապես, Զախարովան գրել էր.

«Փաշինյանը՝ Պիտերի համաժողովին. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Ինձ խնդրել էին հստակեցնել Փաշինյանի խոսքի մասին իմ վերաբերմունքը: Արդարության համար հրապարակում են այն ամենն, ինչ ասվել է այդ թեմայով:

 «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար միայն մեկ ճանապարհ կա՝ այն կոչվում է փոխզիջում: Հարկավոր է աշխատել փոխզիջման ուղղությամբ: Փոխզիջման հասնելու համար փոխադարձ հարգանք է անհրաժեշտ: Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ըմբռնումը եւ հարգանքն այդ շահերի նկատմամբ: Հատուկ օժտվածների համար պարզաբանում եմ. բովանդակալից, դրական եւ հրաշալի: Ինձ շաաաատ դուր եկավ: Իսկ սադրիչներին՝ մի լսեք»: