Հնդկաստանում անտանելի շոգի պատճառով 4 մարդ  մահացել է: AFP-ն հաղորդում է, որ վերջին 2 շաբաթը Հնդկաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության տակ, օդի ջերմաստիճանը հասնում է 45 աստիճանի:

Պաշտոնյաները եւ ուղեւորները երեքշաբթի հայտնել են, որ 4 մարդ մահացել է Կոիմբատուրում: Ուղեւորներից մեկը կորցրել է գիտակցությունը, երբ գնացքը մոտեցել է կայարաններից մեկին: Ժամանած բուժաշխատողները 3 հահացած ուղեւորի են հայտանբերել, եւս մեկը մահացել է ավելի ուշ հիվանդանոցում: