Բոտսվանայի Բարձրագույն դատարանը հոմոսեքսուալիզմը ապաքրեականացրելու օգտին որոշում է ընդունել: 1965 թվականից հոմոսեքսուալիզմն արգելված է երկրի քրեական օրենսգրքով, հաղորդում է AFP-ն:

Դատավոր Մայքլ Էլբուրուն «դադարեցրել է» «Վիկտորիայի դարաշրջանի օրենքի դրույթները» եւ կարգադրել փոփոխություններ կատարել օրենքներում: Ըստ նրա, այս օրենքները ճնշում են փոքրամասնությանը: «Խտրականությունում ոչ մի խելամիտ բան չկա», - ասել է  նա:

Դատարան հայց էր ներկայացվել անանուն անձի անունից: Հայցվորը վիճարկել էր քրեական օրենսգրքի դրույթները, որոնց համաձայն իրավախախտներին մինչեւ 7 տարի ազատազրկում է սպառնում: