Հնդկաստանի Տապպալ քաղաքում 2-ամյա երեխայի դաժան սպանությունը լարվածության պատճառ է դարձել, հաղորդում է AFP-ը:

2-ամյա աղջնակի այլանդակված մարմինը գտել էին անցած կիրակի աղբանոցում: Այն փաստը, որ նրան սպանել են մուսուլմանական փոքրամասնությունների ներկայացուցիչները, լարվածություն է առաջացրել հինդուիստական բնակչության շրջանում:

Հինդուիստական խմբերը, այդ թվում նրանք, ովքեր աջակցում են երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի իշխող «Բխարատիա ջանատա» կուսակցությանը, բողոքի ակցիաներ են կազմակերպել քաղաքում՝ իշխանություններին «ակնթարթային արդարության» կոչ անելով: Մեկ այլ խմբի անդամներ հավաքվել են, որպեսզի պահանջեն մահապատիժ մեղավորների համար:

«Times of India»-ը հայտնել է, որ այդ շրջանում մուսուլմանական ընտանիքը հարձակման է ենթարկվել մոտոցիկլներով տղամարդկանց կողմից:

«Նրանք ծեծի ենթարկեցին ինձ, իմ դստերը, որը պարանջայով էր, եւ մեր վարորդին»,- թերթի հետ զրույցում ասել է 7 անդամից բաղկացած մուսուլմանական ընտանիքի անդամներից մեկը: