New York Times թերթը հայտարարել է, որ հրաժարվում է քաղաքական ծաղրանկարներից՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծաղրանկարի հրապարակման համար մեղադրանքներ ստանալուց մի քանի շաբաթ անց, հաղորդում է AFP-ը:
Ծաղրանկարում Նեթանյահուն պատկերված էր շան կերպարով եւ «Դավիդի աստղով», իսկ կույր Թրամփը հրեական կիպա էր կրում:
Ծաղրանկարը բուռն արձագանք էր ստացել հրեական համայնքի կողմից, երբ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն այն համեմատել էր նացիստական Der Sturmer թաբլոիդի բովանդակության հետ:
Թերթի խմբագիր Ջեյմս Բեննեթն ասել է, որ թերթը մտադիր է մեկ տարում դադարեցնել քաղաքական ծաղրանկարների թողարկումը:
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: