ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սակագները բանակցություններ վարելու հիանալի գործիք են:

«Սակագները հիանալի գործիք են բանակցություններ վարելու համար»,- թվիթթերում գրել է Թրամփը նախօրեին արված հայտարարությունից հետո: Թրամփն ասել էր, որ պատրաստ է հավելյալ սակագներ սահմանել չինական ներմուծման համար:

Թրամփի խոսքով՝ եթե եթե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հունիսի վերջին Օսակայում «Մեծ քսանյակի» շրջանակում հանդիպումը չկայանա, ապա մաքսատուրքերն անհապաղ ուժի մեջ կմտնեն: