WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար: Հայտարարությունն արվել է բազմաթիվ ընկերությունների ի հայտ գալուց հետո, որոնք իրենց արտադրանքը գովազդում են՝ շրջանցելով սահմանափակումները:

Reuters-ը հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ WhatsApp-ի ծրագրային գործիքները հնդկացի թվային մարքեթոլոգներին եւ քաղաքական ակտիվիստներին օգնում են շրջանցել հակասպամային սահմանափակումները՝ Հնդկաստանում համընդհանուր ընտրությունների նախաշեմին:

Իր բլոգում ընկերությունը տեղադրել է «WhatsApp-ի չարտոնագրված օգտագործումը» անվանմամբ գրառումը, որում ասվում է, որ դեկտեմբերի 7-ից այն իրավական միջոցներ կձեռնարկի, նույնիսկ եթե կազմակերպությունը հրապարակավ հայտարարի չարաշահման հնարավորությունների մասին:

Այդ գործիքները կիրառում են նաեւ Ինդոնեզիայի եւ Նիգերիայի օգտատերերը: